ՌԴ-ն հուսով է` ՀԱՊԿ-ի հետ ՀՀ փոխգործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

254093

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, իսկ այդ կապակցությամբ ծագող հարցերը կլուծվեն կառուցողական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով», - ասել է Գալուզինը։

--00—ՅՄ