Երևանում բախվել են Mercedes E-ն և Hyundai Sonata-ն․ 3 վիրավորներից 2-ին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կոմիտաս պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes E550 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել Hyundai ավտոմեքենայի գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքությունը։ 

--00—ԼՄ