Մենք պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որ ապաշրջափակի Լաչինի միջանցքը․ Ռասմուսեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

rasmusen

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը CBC-ի հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ բռնապետական Ադրբեջանը պատերազմում է ժողովրդավարական Հայաստանի դեմ:

«Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում՝ հայկական անկլավում։ Ադրբեջանը արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ մենք պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի նա ապաշրջափակի Լաչինի միջանցքը», - ասել է նա։

--00—ՍՊ