ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը։
43-րդ րոպեին Անդրեաս Կարոյի գոլի շնորհիվ Կիպրոսի հավաքականը բացել է հաշիվը։
Նշենք՝ այսօր՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը։ Այն պասարկում է մոլդովական մրցավարական անձնակազմը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցում Կիպրոսի թիմի հետ հանդիպմանը․ Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ։
--00—ՍՊ