Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot 2023-03-28 164043
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին, իրեն պատճառելով ֆիզիկական ցավ։

Ահազանգով ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին մոտ Ա․ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ