Մոսկվան առաջընթաց է տեսնում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ երկխոսությունում. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

gh

Մոսկվան առաջընթաց է տեսնում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ երկխոսությունում:  Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարությունում նշել են, որ արդեն տեղի է ունեցել խորհրդակցությունների 6 փուլ, և ակնկալվում է հնարավորինս արագ արդյունքի հասնել։

«Սա լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, որի ծավալները շարունակում են աճել: Մենք մտադիր ենք հետագայում էլ ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության»:

--00—ԱՊ