ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

ալիև

Տարիների ընթացքում՝ բանակցությունների ժամանակ, միջնորդները միշտ հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի «վերադարձը» Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանը, ումը Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակել։

«Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար»,-ասել է Ալիևը։

Նրա խոսքերով, միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել այդ «օկուպացիան»։

--00—ՅՄ