19-ամյա անձն ասել է՝ անհայտ անձն է հուշանվեր դաշույնով դանակահարել, պարզվել է՝ 60-ամյա հարևանուհի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1

Մարտի 27-ին՝ ժամը 18.57-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:

Ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

60-ամյա կինը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ