Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում անդրադարձել է Արցախի Հանրապետության շրջափակմանը Ադրբեջանի կողմից։ arfd.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Նախարարն ասել է, որ Կանադան շարունակում է  կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

Մելանի Ժոլին շեշտել է, որ պետք է վիճակի՝ էլ ավելի վատթարացման դեմն առնել։ Միաժամանակ հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։

--00—ՅՄ