«Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում». «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

քկհ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը լարված է:

«Իրավունքի» տեղեկություններով՝ կալանավորները մտադիր են հացադուլ սկսել: Իսկ պատճառը նորանշանակ պետի վատ վերաբերմունքն է կալանավորներին. «Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում»:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 2023թ. փետրվարի 24-ին ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, իսկ 2022թ. նոյեմբերի 9-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ՍՊ