Ժորդի Արարատին ասացի, որ «հաջորդ անգամը» կարող է այլևս չլինել․ Ալեքսանդր Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

petrakov

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ինչու է Ժորդի Արարատը դուրս մնացել վերջնական հայտացուցակից։ Գրում է Armsport-ը։ 

«Ժորդի Արարատը նախնական հայտացուցակում էր, որովհետև Համբարձումյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը։ Նայել եմ նրա խաղը Կոլումբիայում, հրավիրել եմ հավաքական, բայց նա ասել է, որ հիմա իր համար ծանր շրջան է, ուզում է ամրապնդվել ակումբում և այդ պատճառով, հավանաբար, այս անգամ չի կարող միանալ հավաքականին, բայց հաջորդ անգամներին անպայման կգա։ Պատասխանել եմ, որ հնարավոր է՝ հաջորդ անգամը կարող է այլևս չլինել։

Շաղոյանն ու Սերոբյանը ևս վերջնական հայտացուցակում չէին, նրանք երիտասարդ տղաներ են, խոսել ենք իրար հետ, բացատրել եմ իրավիճակը։ Շատ գոհ եմ նաև նրանց մարդկային որակներից, նրանք հավաքականի ապագան են։ Ասել եմ, որ ցանկացել եմ Բաբայանին տեսնել խաղի մեջ, նա Դանիայից էր այստեղ ժամանել։ Էդգար Բաբայանը հավաքականի ճամբարից հեռացել է, մեկնել է Դանիա ընտանեկան պատճառներով։ Նա շուտով պետք է հայր դառնա, շուտով նրա զավակը կծնվի, իսկ այնտեղ ընդունված է, որ ամուսինը ներկա լինի ծննդաբերությանը »,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

--00—ՍՊ