Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման պլանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

38630874_0_22_3082_1756_1920x0_80_0_0_05c367d67bc92e67ac39173029b2386f

Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլանների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությանը:

«Արևմուտքի նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց արել է իր դաշնակիցների տարածքում։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել, իսկ հուլիսի 1-ին, ըստ Պուտինի, Բելառուսի Հանրապետության տարածքում կավարտվի մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։

--00—ՅՄ