Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու. Էրիկ Իսրայելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

51508088_0_15_910_527_2072x0_60_0_0_a502c95b5a079c9bfc8cfdd947e0b8b2.thumb_

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է  ՀՀ քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արած գրառմամբ:

«Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։

Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրշոը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը:

Հիշեցնենք, որ Իսրայելյանի հայրը բազմիցս բողոքել է, որ որդուն չեն տանում մրցույթների, ըստ նրա՝  պատճառը քաղաքական է։

--00—ՅՄ