Գեղարքունիքի մարզում ավագ պարեկը հանկարծամահ է եղել, նա 1 օր առաջ էր նշանադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot 2023-03-27 125730

Երեկ՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն  օրը, ժամը  00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։ 

Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նախկինում աշխատել  է Ճանապարհային ոստիկանությունում։ Եվ աշխատանքային գործունեության ընթացքում բարձր է գնահատվել նրա կատարած աշխատանքը, ու դրական է բնութագրվել ոչ միայն համագյուղացիների, այլև աշխատանքային գործընկերների ու ճանաչողների կողմից։ 1 օր առաջ էլ նա նշանադրվել էր։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ