Իսրայելում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել, Նեթանյահուն աշխատանքից ազատել է ՊՆ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1107262

Հազարավոր իսրայելցիներ երկրի տարբեր քաղաքներում կիրակի գիշերը ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Իսրայելի պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա մարտի 25-ի երեկոյան կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որը հասարակության և ընդդիմության դժգոհությունն է առաջացրել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ