Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին Կաղարծու մատուռում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

պատարագ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` մարտի 25-ին, թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանի  հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի՝  առաջին անգամ Մարտունի շրջանի Կաղարծի գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Այդ մասին տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ և Հայ Եկեղեցու հավատավոր զավակներ։

--00—ՍՊ