Ընտրության ավարտից հետո այս սուբյեկտների տգետ մեղադրանքներին կանդրադառնանք ավելի հանգամանալից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

վահագն

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադաձել է ավագանու արտահերթ ընտրություններին․

«Ընտրության և դրան նախորդող օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրականացվող կեղտոտ և հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են համապատասխան իրավական գործընթացներ։

Որոշ անբարո և անսկզբունք արարածներ, օգտվելով ՔՊ-ի կողմից այս օրերին լռության կանոնը սրբորեն պահելու հանգամանքից, կարծես թե թևեր են առել ու իրենց ընտրական պրոցեսների մեջ ներդնողների ու ներդնողներին սպասարկող լրատվամիջոցներով «լռության» օրերին իրականացնում են կատարելապես հակաօրինական հակաքարոզչություն, որի համար, խոստանում եմ, իրավական պատասխանատվության են ենթարկվելու թե' պատվիրատուները, թե' կատարողները։ 

Իսկ ընտրության ավարտից անմիջապես հետո այս սուբյեկտների տգետ մեղադրանքներին կանդրադառնանք ավելի հանգամանալից»։ 

--00—ՍՊ