Ես իմ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին․ Թուրքիայի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հայաստան-թուրքիա հանդիպում

«Հայաստանում մեզ շատ լավ դիմավորեցին։ Ես իմ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին։ Հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում», - այդ մասին Հայաստանի հետ խաղից հետո հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Շտեֆան Կունցը։ 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ գերմանացի մարզչի այս խոսքերը բուռն արձագանք են առաջացրել սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, նախօրեին կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Թուրքիայի ընտրանին հաղթեց՝ 2։1։

Նշենք՝ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին՝ Կիպրոսի ընտրանու հետ։

--00—ՍՊ