Տարոն Ոսկանյանը վնասվածք ստացավ Թուրքիայի դեմ խաղում և չկարողացավ շարունակել հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

139138

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին. առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1, գրում է Armsport.am-ը։

Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Բաց թողած գոլից հետո Թուրքիայի հավաքականը սկսեց ավելի ագրեսիվ գործել և ավելի շատ խախտել կանոնները մեր թիմի խաղացողների նկատմամբ: Արդյունքում, Պետրակովը նախ հարկադրված փոփոխություն կատարեց, ապա հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք ստացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ