Այ տնաքանդ-կապիտուլյանտ, Շուշիից լավ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ հանձնեցիր․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

b3e77a3a06f368fb69b5ce598ec395ac_M

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Կրթական կենտրոն Շուշի հանձնող Նիկոլը խոսում է ակադեմիական քաղաքից։

Աբսուրդի թատրոնը շարունակվում է։ Նիկոլը սաղ «պարերը պարել» է, հիմա խոսում է ակադեմիական քաղաքից։

Այ տնաքանդ-կապիտուլյանտ, Շուշիից լավ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ հանձնեցիր։

Շուշին եղել է 19-րդ դարի երկրորդ եւ 20-րդ դարի եկրորդ կեսի Արեւելյան Հայաստանի կրթական կենտրոնը։

Սերժի ժամանակ Շուշիում հիմնադրվեց Տեխնոլոգիական համալսարան։ Շուշին Հայկական աշխարհի սիմվոլն ու կրթական կենտրոնն էր, բայց  դա չխանգարեց Նիկոլին այն հանձնել։

Հիմա ի՞նչ ես եկել ակադեմիական քաղաքից խոսում։

Շուշիից լավ ակադեմիական քաղաք»։

--00—ՅՄ