ՌԴ առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ. Ա. Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

նկար

Ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն է ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը: Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե ուսանողների, թե օրդինատորների՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար:

Համաժողովի ավարտին Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից:

նկար

--00—ԼՄ