Ադրբեջանը շտապում է, Բաքուն լուրջ ծրագրեր ունի և ճնշումներ է բանեցնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ադրբեջանը շտապում է, Բաքուն լուրջ ծրագրեր ունի և ճնշումներ է բանեցնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ 

Նավասարդյանի համոզմամբ, հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում անորոշ իրավիճակ է, իսկ գործընթացները թափանցիկ չեն։ Ըստ նրա` այդ անորոշությունը փոխանցվում է նաև մեր բնակչությանը՝ ազդելով հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա։

Բանախոսի կարծիքով, կա նաև էսկալացիայի հնարավորություն, քանի որ բանակցությունները, կարծես թե, արդյունք չեն տալիս։ Նավասարդյանի հետ խոսեցինք նաև Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին՝ շեշտադրելով նաև քաղաքական երկխոսության հնարավորությունը։

--00—ԼՄ