Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել. հույս ունեմ՝ ԼՂՀ ՊԲ֊ն պարզաբանում կտա. Տաթև Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրել է.

«Ադրբեջանի ՊՆ֊ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «...ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացվել են տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներ՝ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհների օգտագործումը հակաիրավական գործողությունների համար թույլ չտալու...»։

Որքան հասկանում եմ խոսքը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է։ 

Հույս ունեմ՝ ԼՂՀ ՊԲ֊ն պարզաբանումներ կտա այս հայտարարության վերաբերյալ»։

--00—ԼՄ