Կյանքից հեռացել է ԿԳՆ հանրակրթության վարչության նախկին պետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նարինե

Կյանքից հեռացել է ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը:

«Կրթություն բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է Նարինե Հովհաննիսյանի հետ: Աշխատանքային շփումների ժամանակ հասկացա, որ բարություն ու պատրաստակամություն բառերը ևս....

Աստված հոգիդ լույս դարձնի, սիրելի՛ Նարինե...»,-գրել է նա։

Նշենք, որ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել 2005-2017 թվականներին։

--00—ԼՄ