2008-ի Հայաստան-Թուրքիա երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

a808f206d72d16a1bc9f5995b3fff901.jpg

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրել է․ «2008-ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա առաջին խաղը. դա ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր։

Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ և նախաաղետային դիվանագիտության փուլում։

Մտածող-մտահոգ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է 2008-ի և այսօրվա խաղի տարբերությունը։ Հազար պատասխան է հնչում։ Երեկ Ս. Ֆարմանյանի «Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին էլ էր այս հարցը առանցքային, և պատասխանի իր տարբերակը 3-րդ նախագահը նույնպես ձևակերպեց։ Պատասխանները տարբեր են, բոլորն էլ՝ հետաքրքիր։

Պատասխանի իմ տարբերակը մաքսիմալ պարզ է. 2008-ին երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։

Եվ հետպատերազմյան վերականգնման մեր քաղաքական մտքի առանցքում էլ պետք է լինի հենց այդ նպատակը՝ սեփական տան մեջ (հայրենիքում) վերականգնել տանտիրոջ կարգավիճակը։ Սա հոգեբանություն է, հանրային տրամադրություններ, մտածողության տեսակ. հենց մենք Հայաստանում և Արցախում կրկին սկսեցինք մեզ զգալ տանտեր, մեզ կվերաբերվեն հենց այդպես, մեզ հետ կբանակցեն այդպես, և վերջապես դուրս կգանք այս անվերջանալի  ստորացուցիչ մղձավանջից. երբ առավոտ էսկալացիա են գուժում, երեկոյան՝ խաղաղություն»։

--00—ԶՀ