Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տուն ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշհգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն ինտերնատի բնակիչ տղամարդու դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին ամիսներին սա 3-րդ դեպքն է, երբ նշված տուն-ինտերնատում բնակիչ է ինքնասպանություն գործում։
 

--00—ԶՀ