Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

դի

Մարտի 24-ին՝ ժամը 18:34-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:

--00—ՍՊ