Պետդեպը թվիթով արձագանքել է Փաշինյանի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

1102685

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցելու գործում։ Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք բարձր ենք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այս առաջընթացի վերաբերյալ»,-գրել է նա՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա թվիթերյան գրառումը։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում գրել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի խաղաղության պայմանագիր, եւ այն հիմնված կլինի բարձր մակարդակով ձեռք բերված պաշտոնական հռչակագրերի վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»։

--00—ՅՄ