Գագիկ Սուրենյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

336897548_591972312850871_1825005947802531146_n

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 20-ի N307-Ա որոշմամբ՝ Օդերևութաբանի օրվա կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով։

Շնորհակալագիրը հանձնվել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից մարտի 23-ին՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվա և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ։

--00—ՅՄ