Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

71f0657d-0d7f-46e4-a166-ac2dc2c8a10a.jpg

Մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անցկացրել է իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ժողովի ընթացքում ներկայացվել են ԱԱՊՀ նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, առաջնահերթություններն ու ծրագրերը:

Վահան Քերոբյանն իր խոսքում ընդգծել է ԱԱՊՀ-ի ու մասնակից ընկերությունների առաքելության կարևորությունը, որոնք իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին։

Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները և նշել, որ 2022 թ․ տնտեսության բարձր՝ 12,6% աճի ապահովմանը մեծապես նպաստել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է Կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։

--00—ԶՀ