Ռուսական «ՈՒԱԶ»-ի վրա ադրբեջանցիները կրակ են բացել․ մանրամասներ․ «Հայկական ժամանակ»

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

խաղաղապահներ
«Հայկական ժամանակը»  հրապարակել է ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուս զինվորականների մեքենայի լուսանկարները․ ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։

խաղաղապահներ

Թերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է եղել, որ խաղաղապահների "ՈՒԱԶ" - ը կարող է մտնել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք։ Սակայն ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել Գորիսի ԲԿ։

--00—ՍՊ