Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Gurgen-Nersisyan-4

Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը:

Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին:

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է»։

--00—ՅՄ