Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

b23dc587-301d-4eb7-967a-884adcbcdfc4.jpg

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Թելեգրամի  իր ալիքում կատարած հարցեր է ուղղել  ադրբեջանական այն էժանագին պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք փորձում են տարբեր փաստեր, այդ թվում՝ իր վերադարձն Արցախ ներկայացնել որպես շրջափակման հանրահայտ փաստի ժխտման հիմք:

«1. Կարո՞ղ եք ցույց տալ Արցախի գեթ մեկ քաղաքացի, ով ալիևյան բռնապետական ռեժիմի կողմից փակված ճանապարհով անցել է ազատորեն՝ առանց Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների ուղեկցության: 

2. Գիտե՞ք, որ ձեր շրջափակման ահաբեկչության պատճառով 100 օրվա ընթացքում այդ ճանապարհով տեղի չի ունեցել մարդկանց շուրջ 245,000 մուտք և ելք:

3. Իսկ միգուցե ձեր «էկո»-ահաբեկիչները նաև հաշվել են, որ այդ ընթացքում միայն 1,376 մարդ է տեղաշարժվել այդ ճանապարհով, և բոլորն էլ՝ Կարմիր խաչի կամ խաղաղապահների ուղեկցությամբ:

4. Իսկ փորձե՞լ եք ձեր քառակուսի և/կամ վաճառված տրամաբանությամբ հարցնեք ինքներդ ձեզ, որ եթե շրջափակում չկա, ապա ինչու՞ են Կարմիր խաչն ու խաղաղապահները ուղեկցում անխտիր բոլոր մարդկանց (այն էլ՝ խիստ սահմանափակ քանակի)՝ ի տարբերություն դեկտեմբերի 12-ին մեկնարկած «էկո»-ահաբեկչությանը նախորդող ժամանակաշրջանի: 

5. Եթե նույնիսկ ոչ դուք, ապա գոնե ձեր հանցագործ աղաները չգիտե՞ն, որ դրանցից 858-ը բաժանված ընտանիքների անդամներ էին, իսկ 518-ը՝ հիվանդներ ու նրանց հարազատներ:

6. Իսկ կարո՞ղ է հանկարծ ատելությունից մթագնած ձեր ուղեղները փայլատակած լինեն այն հանճարեղ մտքով, որ միգուցե ես այդ 858 մարդկանց շարքում եմ եղել... 

Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում, ինչպես փորձեցիք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ու ստացաք համապատասխան փաստական ու իրավական ապտակը:

Օրը կգա, և Արցախը ազատ կլինի ադրբեջանական բռնությունից, ատելությունից ու կեղծիքներից, իսկ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն ֆաշիզմին ու նիհիլիզմին: Նախքան այդ՝ ալիևյան ռեժիմը փլուզվելու է՝ դրա բազմաթիվ ստրուկների թողնելով ատելության ու ստի փլատակների տակ...»,-գրել է Ա. Բեգլարյանը

--00—ԶՀ