Արցախում վերականգնվել է նույնականացման քարտեր տրամադրելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

336872659_154592640857072_1144943281450259503_n

ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է,  որ վերականգնվել է նույնականացման քարտեր (ID) տրամադրելու գործընթացը։

Նշենք,  որ տեխնիկական խնդիրների պատճառով պայմանավորված, վերջին օրերին հաճախակիացած խնդիրներն արդեն լուծվել են։

Տրամադրման կարգի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով` 047 94-28-45։

--00—ՅՄ