«Բլեսկ» ՍՊԸ-ն, առանց թույլտվության, ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացրել է ջրօգտագործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

viber_2023_03_22_14_47_30_513.thumb_

Մարտի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղի 5 հասցեում գործող «Բլեսկ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման և բետոնի արտադրամասում: 

Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում արտադրական նպատակով տարածքում գտնվող ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացնում է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության:

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

--00—ՅՄ