Սոթքում ինժեներական աշխատանքներ են․ համայնքապետարանը հորդորում է ասեկոսեներին ուշադրություն չդարձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Վարդենիս

Վարդենիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր Վարդենիսի Սոթք բնակավայրի տարածքում կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ։ 

«Խնդրում ենք ասեկոսեներին ուշադրություն չդարձնե՛լ և շարունակե՛լ ձեր բնականոն աշխատանքները»,-նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ