Տիգրան Ավինյանն այցելել է Հին Նորք․ տարածքի հուշարձան-տները պահպանության կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է տարածվել․

«Նեղլիկ փողոցներ, փայտե դռներ, հին ու կիսաքանդ տներ, մեկուկեսդարյա պատմություն ունեցող մառաններ. երևանյան կոլորիտի ինքնատիպ այս միջավայրը Հին Նորքում է:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Նորք-Մարաշ վարչական շրջանում աշխատանքային այցը սկսել է հենց այս թաղամասից, ուր ամեն մի տուն իր յուրօրինակ պատմությունն ունի: Բլրի վրա գտնվող հնագույն այս թաղամասն առանձնանում է իր խնդիրներով. պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան-տները պահպանության անհրաժեշտություն ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ