Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։

Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։

Նա ոչ սթափ վիճակում էր:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից էր կոռուպցիոն ռիսկերի բացառումը։ Պարեկներն իրենց գործողություններով բազմիցս հավաստել են, որ հավատարիմ են այդ սկզբունքին։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չդրսևորել հակաօրինական վարքագիծ։

Բոլոր ապօրինություններին տրվելու է համարժեք իրավական գնահատական։

--00—ՅՄ