Նորք-Մարաշը տարբերվում է Երևանի մյուս վարչական շրջաններից․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Նորք-Մարաշը տարբերվում է Երևանի մյուս վարչական շրջաններից իր տարածքով և բնակչությամբ, սակայն այստեղ էլ բնակիչները կիսում են նույն հոգսերը և ունեն նույն խնդիրները, ինչ մեր մյուս քաղաքացիները:

Քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է նախագծել, որոնք էապես կնպաստեն Նորք-Մարաշի տրանսպորտային ենթակառուցվածքներին և մշակութասպորտային կյանքին:

✅ Հովսեփյան փողոցը և Սարալանջի շրջանցիկ ճանապարհը միացնող նոր ավտոճանապարհի կառուցումը կարևոր այլընտրանքային ուղի է, որի աշխատանքները կսկսենք շուտով:

✅ Եվս մի մասշտաբային ճանապարհային նախագիծ էլ Նոր Նորքից սկիզբ առնող և Նորք Մարաշով անցնող ճանապարհն է, որը միանալու է Մյասնիկյան պողոտային ուղեանցով(էստակադա)՝ էապես թեթևացնելով մի քանի ծանրաբեռնված ուղղություններով երթևեկությունը:

✅ Նոր սպորտային համալիր է կառուցվելու հեռուսաաշտարակի հարևանությամբ, որը նմանօրինակ առաջին կառույցն է լինելու Նորք-Մարաշում:

✅ Ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվում 157 դպրոցի հարևանությամբ, իսկ 13-րդ փողոցի մարզադաշտի բարեկարգման համար նախատեսել ենք աշխատանքներ»:

նկար

--00—ԼՄ