Օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Տարածաշրջանի երկրներն են, որ խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, գրում է «Փաստինֆոն»։

«Երեկ և այսօր շատ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, նաև ՀՀ արտգործնախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Իրանը հաստատուն գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն՝ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում»,-նշեց Բաղերին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդմեջ սահմանային իրավիճակը սրելուն ու շարունակվող ագրեսիվ հռետարաբանությանը, Իրանի փոխարտգործնախարարը արձագանքեց.

«Ենթադրում եմ՝ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ կընտրեն երկխոսության տարբերակը հարցերի լուծման համար։ Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի՝ խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին լուծում տալու համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ