Թշնամին կրկին կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

337518027_572546828176287_5962696271996676048_n

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում,  Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական  աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

--00—ՅՄ