Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել․ այն կազմում է 6 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Mkhitaryan-scaled-e1678828865541-750x375

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, փոխանցում է Armsport.am-ը։

Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում է Օսիմհենի թիմակից Խվիչա Կվարացխելիան, որի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 85 միլիոն եվրո։ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն այս ցուցանիշով կիսում են 3-4-րդ տեղերը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել․ այն կազմում է 6 միլիոն եվրո։

Իսկ ահա Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրոյից իջել է 20 միլիոնի։ Հարկ է նշել, որ Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային արժեքը ևս նվազել է։ Բելգիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը 55-ից հասել է 40 միլիոնի։

Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․

գցհնցֆգ

--00—ՅՄ