Երևանում՝ վագոն-տնակում, հայտնաբերվել է տղամարդու դի․ ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա, գրում է  shamshyan.com-ը։

Դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ տեղում աշխատում էին իրավապահները, պարզվեց, որ մահացածը Երևանի բնակիչ, 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

--00—ԼՄ