Հայաստանում ադրբեջաներենի ուսուցման կենտրոնը իրականացնում է դրամահավաք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

6eae1725-dbcf-41ab-867c-f51ff4fe9de9.jpg

Հայաստանում ադրբեջաներենի լեզվի կենտրոնը իրականացնում է դրամահավաք՝ ուղղված կենտրոնի գործունեության շարունակականությանը և շահառուների ավելացմանը։

Դրամահավաքը անցկացվում է «Հայկական խաղաղություն» (Armenian Peace) հարթակում։ Դրամահավաքի արդյունքում ՀՀ ուժային կառույցների զինծառայողներ հնարավորություն կստանան ուսումնասիրել հակառակորդի լեզուն, ինչի շնորհիվ Հայաստանը ավելի պատրաստ կլինի հնարավոր ռազմական բախումներին։

Նվիրաբերություն կարող եք անել, ինչպես նաև արշավի մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Կենտրոնը հիմնադրվել է դեռևս 2021 թվականին և վերջին երկու տարվա ընթացքում տվել է արդեն 50-ից ավել շրջանավարտ, որոնց մի մասն արդեն իսկ օգտագործում են իրենց գիտելիքներն ի շահ ՀՀ անվտանգության։ Կենտրոնում դասավանդումն իրականացվում է մասնագետների կողմից մշակված կրթական մոդուլի հիման վրա։ Մոդուլի տևողությունը 8 ամիս է։ Այն հաղթահարողները հասնում են ադրբեջաներենի B1 մակարդակի տիրապետմանը։ Կենտրոնի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև «Ֆեյսբուք»-ի էջում։

--00—ԶՀ