Գլխի շրջանում վնասվածքներով 2 ռուս զինծառայող դիմել է Գորիսի ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։

Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Նշենք, որ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության համաձայն՝ ռուս զինծառայողները տուժել են ադրբեջանցի զինծառայողների հետ միջադեպի հետևանքով, երբ բանակցություններ են վարել մոլորված զինծառողին վերադարձնելու ուղղությամբ։

--00—ԼՄ