«Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է սկսվել, որը ողողել է ճանապարհը․ ժամանել են հրշեջները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Մարտի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել, գրում է shamshyan.com-ը։

Ժամանել է 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ու քաղաքացիներին հորդորում են, որպեսզի հեռու մնան դեպքի վայրից։ 

Այս պահին հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ԼՄ