Գյումրիում բնակելի տնակ է այրվել․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Մարտի 21-ին՝ ժամը 21:52-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է բնակելի տնակը՝ մոտ 18 քմ։

--00—ԼՄ