Իրանի և Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

իրան-թուրքիա

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: 

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերն ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընթացքին։

Արտաքին գործերի նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել ավելի սերտ երկկողմ կապերի եւ այն հարցերի վերաբերյալ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Թեհրանի եւ Անկարայի համար՝ տարածաշրջանային մակարդակով։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր հերթին ասել է, որ հարեւանների եւ տարածաշրջանի երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման եւ միջազգային ասպարեզում սիներգիայի ուժեղացման համար։

--00—ՍՊ