Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

photo_2023-03-21_19-11-13

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ուղերձը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին․

«Ձերդ գերազանցություն պարոն Զոհուրի,

«Ապրելու երկիր» կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Իրանի ամբողջ ժողովրդին Նովրուզի առթիվ։ Թող նոր տարին իր հետ խաղաղություն, բարեկեցություն ու բարօրություն բերի մեր բարեկամ Իրանին։

Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը, առավել ակտիվ ու փոխշահավետ գործակցության առաջմղումը։ Գնահատում ենք Իրանի նշանակալի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության պահպանման հարցում։

Կարծում ենք, որ դեռ կա մեծ ծավալի չսպառված ներուժ մեր երկու երկրների հարաբերություններում։ Վստահ ենք՝ համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկու երկրների զարգացման, հանուն տարածաշրջանում հավասարակշռության և խաղաղության պահպանման»։

--00—ՅՄ