Երջանկության վարկանիշով Հայաստանը 79-րդ տեղում է, Վրաստանը՝ 90-րդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

aqq_oxbpj1g

ՄԱԿ-ի Կայուն զարգացման կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների երջանկության և կյանքից բավարարվածության ամենամյա վարկանիշային ցանկը։ Երջանկության առումով Վրաստանը զբաղեցնում է 90-րդ տեղը, Հայաստանը՝ 79-րդ, Ռուսաստանը՝ 70-րդ, Ուկրաինան՝ 92-րդ, Ադրբեջանը ցուցակում չկա, փոխանցում է Aliq.ge-ն։

Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Ֆինլանդիան։ Այս երկիրը վեց տարի գլխավորում է վարկանիշային ցանկը։ Ամենաերջանիկ երկրների հնգյակում են Դանիան, Իսլանդիան, Իսրայելը և Նիդեռլանդները։ Նրանց հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Նոր Զելանդիան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ